Հարցումների համաձայն` ՀՀ քաղաքացիները 5 առավելագույնից 3,3 բալով են գնահատել Երևանի քաղաքապետի կատարած աշխատանքները

- in Հասարակություն

«GALLUP International association»-ի իրականացված հարցումների համաձայն քաղաքացիները Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կատարած աշխատանքները առավելագույն 5 միավորից գնահատել են 3,3 բալ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք գնահատել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքը 1-ից 5 բալային սանդղակով, որտեղ 1-ը` նվազագույն, 5-ը առավելագույն գնահատականն է: Հայկ Մարությանը միջինացված ստացել է 3,3 բալ,- ասաց Նավասարդյանը:

Հարցվածների 56,3%-ը նշել է նաև, որ լիովին համաձայն է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի` Օպերայի հարակից տարածքի սրճարաններն ապամոնտաժելու հետ:

Հետազոտությունը Հայաստանում իրականացվել է ապրիլի 30-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1108 քաղաքացի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...