Հեղափոխության ժամանակ ծախսվել է 200 հազար դոլար

- in Հասարակություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաընկերությանը:

Փաշինյանը նշել է, որ 2018 թվականի հեղափոխությունը ռոմանտիզմի հաղթանակն էր պրագմատիզմի նկատմամբ: Պատասխանելով լրագրողի պնդմանը, որ ցանկացած հեղափոխություն ֆինանսավորվում է ինչ-որ մեկից կողմից՝ Փաշինյանը նշել է, որ ծախսվել է մոտ 200 հազար դոլար: Փաշինյանը նշել է, որ այդ գումարը հավաքել են աշխարհի բոլոր երկրների հայերը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավորման մեկ տարվա ընթացքում ունեցած ամենամեծ ձեռքբերումներից է համարում այն հանգամանքը, որ Հայաստանը հիմա ժողովրդավարական երկիր է:

ՀՀ վարչապետը նման կարծիք է հայտնել ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:  «Անցած տարի դեկտեմբերին մենք ունեցանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրությունները մեր պատմության մեջ միակ խորհրդարանական ընտրություններն են, որի պաշտոնական  արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում: Սկսած 1995 թվականից, եթե անկեղծ լինենք, բոլոր ընտրությունների արդյունքները կեղծվել են: Եթե մենք մեկ տարի առաջ մենք որևէ մեկին ասեինք, որ Հայաստանում հնարավոր են ժողովրդավարական ընտրություններ, ոչ ոք չէր հավատա»,- ասել է Փաշինյանը:

Հարցին՝ կա արդյոք ռեալ ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Այո, իհարկե կա»

Հարցին՝ ինչպես է նրանց հետ շփվում, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.  «Մենք նրանց հետ նորմալ շփվում ենք: Մենք երբեմն բուռն բանավեճեր ենք ունենում, բայց դա նորմալ է ժողովրդավարական երկրի համար: Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանում ընդդիմադիր գործունեության համար չկա ոչ մի սահմանափակում: Հիմա Հայաստանում մամուլն ազատ է, քան երբևէ»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...