ՀՀ Ոստիկանության ծառայողը նետվել է լիճը եւ փրկել խեղդվող երեխային. Տեսանյութ

- in Տեսանյութեր
Vostikan

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչություն․ ստորաբաժանման ծառայողները հանրության աչքին երևում են հանցավոր խմբավորումներին վնասազերծելիս։ Հատուկ նշանակայինները անձնուրաց ու խիզախ են ոչ միայն հատուկ առաջադրանքներ ու միջոցառումներ իրականացնելիս, այլև առօրյա կյանքում։ Ոստիկանության ավագ լեյտենանտ Վարդան Ֆիդանյանը նրանցից մեկն է։

Մայիսի 26-ին՝ կիրակի օրը, նա կնոջ և մանկահասակ աղջկա հետ հանգիստն անցկացրել է Վարդավառի զբոսայգում։ Շուրջբոլորը երեխաներ են խաղացել, երիտասարդ զույգեր զբոսնել։ Ինչպես ասում են՝ կյանքն իր հունով ընթացել է, և հանկարծ՝ ճիչեր․ երեխա է ընկեր լիճը։ Վարդան Ֆիդանյանը ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում էր։ Նա նետվել է լիճ ու փրկել խեղդվող երեխային։ Այցելեցինք նաև 8-ամյա Վարդանենց տուն։ Տատն ասում է շնորհակալության բառեր չեն գտնում։ Ուրախությամբ փաստում է, որ արդեն երկու Վարդան ունեն։ Ի նշան երախտագիտության՝ որոշել են մեծ Վարդանին փոքր Վարդանի խաչքավոր կարգել։

Դեպքից հետո երեխային տեղափոխել են հիվանդանոց, համոզվել, որ առողջությանը սպառնացող վտանգ չկա ու ժպիտով վերադարձել տուն։ Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից: