Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է 2018 թվականի եկամուտների հայտարարագիրը, ինչը քաղաքացիները նրանից պահանջում էին դեռևս ընտրությունների 2-րդ փուլից առաջ:

Ինչպես գրում է aliq.ge-ն, Զելենսկիի և նրա կնոջ հայտարարագրում ներառված գույքը հետևյալն է՝

Տուն և հողատարածք Կիևի շրջանում, մայրաքաղաքի էլիտար շենքերում ևս 4 բնակարան, բնակարան Ղրիմում։ Նշվում է նաև Կիևում երկու բնակարան, որոնց սեփականատերը երրորդ անձ է, երկու վիլլա Իտալիայիում, հյուրանոցային 5 համար Վրաստանում: Լրատվամիջոցները գրում են, որ Զելենսիին վրաստանյան անշարժ գույքից ևս զգալի եկամուտներ ունի։

Ուկրաինայի նորընտիր նախագահի և նրա ընտանիքի մշտական բնակության հասցեն նշված է Գրուշովի 9-ում գտնվող բնակարանը, որը չափի պատճառով անվանում են «հրեշ»:

Զույգը հայտարարագրում գրանցել է նաև երկու թանկարժեք ավտոմեքենա, 6 ժամացույց և արժեթղթեր:

Մեկ տարում Զելենսկիի եկամուտը կազմել է գրեթե 4 մլն 170 հազար գրիվնա (160 հազար դոլար): Հայտարարագրում գրանցված է նաև 400 հազար դոլար «Պրիվատբանկում», 1 մլն գրիվնա ОТП բանկում, 190 հազար դոլար և 100 հազար եվրո կանխիկ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...