Հնարավո՞ր է Արկադի Ղուկասյանի կամ Բակո Սահակյանի նախագահության օրոք Արցախի հերոս բանտարկված լինել

- in Ով ով է ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ պետական մարմինների պարգևատրումների հարցին։

Նա նշեց, որ եթե պետական եկամուտների կոմիտեի պարգևատրման ֆոնդը չավելանար, այսօր հնարավորություն չէր լինի ավելացնել զինծառայողների ու ուսուցիչների աշխատավարձերը։ Նա մանրամասնեց, թե երբ նախորդ տարի բոլորը քննադատում էին Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարություը, ինքը իր մոտ է հրավիրել Դավիթ Անանյանին ու ասել է հետևյալը․ «Եթե դուք հավաքագրումների խնդիրը լուծեք, ես ձեզ հնարավոր բոլոր միջոցներով կպաշտպանեմ։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այդպես եմ արել։ Եվ երբ նրանք առաջին անգամ եկան ու ասացին՝ ստանձնում ենք, որ 40 մլրդ հավելյալ հավաքագրում կանենք, ես ասացի՝ ուրեմն ձեր ակնկալիքը,, որ 1.4 մլրդ դրամով պարգևատրման ֆոնդը լրացնենք, ես դա կապահովեմ»։

ՄԻՏՔ.am-ի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի ներկա ու նախկին նախագահների դիմումի վերաբերյալ հարցին: Նրանք դիմել էին գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:

«Արցախի նախագահի իրավախորհրդատուները պետք է ճիշտ խորհուրդ տան, քանի որ դատախազության իրավազորության տակ չէ, դատարանում է գործը:

Մարդկային առումով կարող եմ հասկանալ, որովհետեւ ենթադրում եմ ընկերական հարաբերություններ կան, Քոչարյանն Արցախի առաջին նախագահն  է եղել:

Հիմա բանտում է նաև Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, ինչու՞ նրա համար չեն միջնորդում, ինչու՞ չեն պահպանում սկզբունքը:

Հնարավո՞ր է Արկադի Ղուկասյանի կամ Բակո Սահակյանի նախագահության օրոք Արցախի հերոս բանտարկված լինել: Եթե նրանց թվում է, որ Մանվել Գրիգորյանին մեղսագրված արարքն ավելի ծանր է, քան Ռոբերտ Քոչարյանինը, չափազանց սխալվում են: Քոչարյանին մեղսագրվող արարքը շատ ավելի ծանր է: Պետք է հասկանալ սկզբունքը որն է», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն անդրադարձավ նաև մարզպետների պարգևատրումներին․ «Ասում են՝ մարզպետը պարգևատրում ա ստացել, ինքն իրան պարգևատրել ա։ Ոչ մեկ չի ուրախանում, որ մարզպետն այդ 400 հազար դրամի կարիքը ռեալ ունի։ Վերջին անգամ դուք ՀՀ-ում երբ եք տեսել մարզպետ, որ 400 հազար դրամի կարիք ա ունեցել»։

Ըստ նրա՝ քննադատողները փոխանակ մտածեն, որ պետական համակարգը առավոտից երեկո թալանվել է, խոսում են այն մասին, որ մարզպետն աշխատավարձի կարիք ունի։ «Ես Դավոսում, որ մի օր մտա ու տեսա, թե ինչ էր կատարվում Ֆեյսբուքում, ամենօրյա ռեժիմով գնդակահարում էիք մարզպետներին, բարոյապես ոչնչացնում էիք»,- հավելեց նա։

Հայաստանում բոլոր նախկին պաշտոնյաները պետք է պատասխանեն մի հարցի, թե ինչպես է ստացվել, որ բանակում զինվորը ներքնաշորեր չի ունեցել, իսկ իրենց ազգականները, բարեկամները միլիոնատերեր են դարձել: ՀՀ վարչապետության մեկամյակի առիթով հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մենակ չասեք, թե բիզնեսով են զբաղվել: Որևէ մեկը կարող է ասել, որ իմ որդին կարող է Հայաստանում բիզնեսով զբաղվել, միլիոնատեր դառնալ, ու մենք ասենք՝ հա դե բիզնեսով է զբավե՞լ: Չի լինի այդպիսի բան: Եթե պարզվի, որ իմ վարչապետության օրոք ընտանիքի անդամներից որևէ մեկը միլիոնատեր է դարձել, ապա ես հաջորդ օրը բանտում պետք է լինեմ: Այդ ո՞ր բիզնեսը չի ցանկանա, որ իր հետ «օրթախ» (բաժնետեր-խմբ.) լինեմ: Մենք նորմա՞լ ենք նայում, որ պաշտոնյայի տղան պիտի բիզնեսով զբաղվի ու միլիոնատեր դառնա: Շատ կարևոր է, որ այս հարցերը մեր օրակարգում լինեն, ու դրանց լուծման հետ կապված կասկած չլինի: Ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, որ Արցախի հարցը որոշելուէ ժողովուրդը. Ասում եմ` ժողովուրդը պետք է որոշի Արցախի հարցը, մարդիկ ասում են` ո՞նց ժողովուրդը։ Բա ո՞վ պետք է որոշի, դո՞ւք պետք է որոշեք մի քանի կոռուպցիոներներով։ Մի քանի բանակ թալանողներով դուք պիտի՞ որոշեք։ Ձեր տները Իտալիաներում, Բադեն-Բադեններում։ Պիտի տներ ու ունենաք, գնաք էնտեղ, մասնավոր ինքնաթիռ էլ պահեք և դուք որոշեք։ Դուք ո՞վ եք ընդհանրապես, ասաց Փաշինյանը։ Նա հավելեց` համակերպվեք, ՀՀ-ում ամեն ինչ որոշելու է ժողովուրդը։

Իսկ ո՞վ ասաց, որ ես Արցախում հանդիպելու եմ Սերժ Սարգսյանին, այսօրվա ասուլիսում հացադրում արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրառնալով վաղը Արցախ կատարելիք այցին։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը չի պատասխանել, թե ոնց է, որ զինվորը պատշաճ ուտելիք չի ունեցել, իսկ իր ընտանիքի անդամները միլիոնատեր են դարձել, ես իր հետ չեմ կարող միասնական լինել:

«Բաներ կան, որ չեմ կարող ներել: Այն պաշտոնյաները, որոնց պաշտոնավարման ընթացքում ընտանիքը դարձել է միլիոնատեր, ես նրանց հետ միասնական լինել չեմ կարող: Այսօր հայ ժողովուրդը միասնական է, քան երբևէ: Եթե այդ միասնականությունից 4 հոգի պակաս կա, կամ 40 հոգի, կամ 100 հոգի, դա նրանց խնդիրն է: Մինչև ժողովրդից թալանածը չվերադարձնեն, չկա այդպիսի միասնականություն, չի լինելու այդպիսի միասնականություն»:

Անդրադառնալով միջամտության հարցին՝ Փաշինյանը նշել է, որ չի կարծում, թե Ղարաբաղի իշխանությունները Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն ունեն՝ ավելացնելով, որ չկա որևէ ուժ Երկիր մոլորակում, որ կարող է միջամտել Հայաստանի գործերին:

Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին այն հրապարակումների մասին, որ հնարավոր է նախկին իշխանությունը փողոցային պայքար սկսի:

«Այդ ի՞նձ են փորձում վախեցնել փողոցային գործընթացներով: Ինչպես չասես՝ այդ մարդիկ չեն հասկացել ինչ է կատարվել: Հարց է, թե մենք վախենո՞ւմ ենք, թե թաքուն հույս ունենք, որ այդպիսի բան տեղի կունենա: Դա կարող է մեզ էլ հավեսի գցել, մենք էլ դուրս գանք փողոց: Ոնց որ թե ժողովրդի մոտ երկրորդ հեղափոխություն է հասունանում, որովհետև մեզ մեղադրում են, որ որոշ հարցեր հեղափոխական տեմպերով չեն լուծվում, և փողոց դուրս գալով շատ արագ այդ հարցերը կլուծվեն:

Այդ ո՞վ է մեզ վախեցնում փողոց դուրս գալով», ասել է նա:

Նիկոլ Փաշինյանն ասել է նաեւ, որ շատ հարցեր հրապարակում ավելի հեշտ կկլուծվեին, քան վարչապետի իր աշխատասենյակում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նախկին իշխանությունները 2018 թվականին հեղափոխությունից որոշ ժանանակ առաջ Ազգային անվտանգության ծառայությունում նյութեր են ոչնչացրել:

Փաշինյանը նշել է, որ ներկայում ծառայողական քննություն է ընթանում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...