Հրթիռակոծություն՝ Սիրիայում. հայ աղջիկ է զոհվել

- in Միջազգային
Paytyun

Ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Սկալբիա քաղաքը Համա նահանգի հյուսիս-արեւմուտքում, ինչը հանգեցրել է մի խաղաղ բնակչի մահվան եւ 5-10 տարեկան հինգ երեխայի վիրավորվելուն, տեղեկացնում է սիրիական պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը։

Ինչպես տեղեկացնում է Սիրիայում հրատարակվող հայկական «Գանձասար» թերթը, զոհված երեխաների մեջ մի հայուհի կա՝ Ջեսիկա Հարությունի Սեմերջյանը։