Մարդ պետք է խոսի այնպիսի բաներից, ինչից հասկանում է կամ տեղեկացված է. Հարությունյանը՝ Մարուքյանին

- in Կրթություն
Edmon Marukyan

Էդմոն Մարուքյանն էլի անդրադարձել է բուհերին: Կարծում եմ` մարդ պետք է խոսի այնպիսի բաներից, ինչից հասկանում է կամ տեղեկացված է:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ նկատի ունենալով Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե բուհերի խորհուրդներից պետք է դուրս գան «Իմ քայլ»-ի անդամները:

«Ագրարայինի դեպքում փորձեց մի բան ասել, մեծ կտոր պոկեց, չկարողացավ «կուլ տալ»: Հիմա անցել է ԵՊՀ-ին, ու խոսում է խորհուրդների քաղաքականացվածությունից: Լուրջ եք ասըմ, պարոն Մարուքյան: Հարցնում եք` բա ուրիշ կուսակցությունից մարդ նշանակել եք: Այո՛, նշանակել ենք, օրինակ` Ձեր հարազատ եղբորը` իմ կողմից շատ հարգված Քրիստ Մարուքյանին (վստահ եմ գիտեք նրա նշանակման մասին ):

Ու մարդկանց նշանակելիս երբեք չենք առաջնորդվել կուսակցական պատկանելությամբ ու մեր քաղաքական ուժին լոյալությամբ, այլ հասարակության մեջ ունեցած ազդեցությամբ ու տվյալ բուհի հետ ունեցած առնչությամբ` որպես շրջանավարտ, գործատու և այլն:

Բուհերի ու դպրոցների ապաքաղաքականացման գործընթացն անշրջելի է, ու Դուք դա շատ լավ գիտեք և տեսնում եք»,-գրել է նախարարը:

Ի պատասխան, գրառման մեկնաբանություններում Էդմոն Մարուքյանը գրել է.

«Ես ասում եմ Ձեր պատգամովորներին նշանակել եք բուհերի խորհուրդներում, իսկ ինչ վերաբերում է իմ եղբորը ՎՊՀ ում խորհրդի անդամ նշանակելուն ապա խնդրել եք, որ նշանակեք նա էլ արդար մարդ է համաձայնվել է, բայց նա պատգամավոր չէ ու ի տարբերություն Ձեր պատգամավորների իր մանդատը վայր դրեց մնաց մեծ քաղաքականությունից դուրս:

Հիմա Ձեր պատգանավոր կուսակցականներին Իմ քայլականներին ասեք կամ թող բուհերի խորհուրդներից դուրս գան կամ էլ պատգամավորի մանդատները վայր դնեն: Ավելին ես խոսում եմ բուհերի ապաքաղաքականացումից որից հասկանում եմ, իսկ, եթե այսպես Դուք շարունակեք ապականելու եք ոլորտը, որից արդեն բազմաթիվ բողոքներ ենք ստանում: Մեկ էլ կխնդրեի պատասխանեք թե այդ ոնց եղավ, որ դեմ էիք փակ գաղտնի քվեարկությամբ ԵՊՀ ում ռեկտորի ԺՊ ընտրելուն:

Դե պարզ բան է փակ գաղտնիի պարագայում Ձեր թեկնածուն չէր ընտրվի, իսկ բացի պարագայում մարդիկ իշխանությունից կաշկանդված էին»:

Գրառման մեկնաբանությունների դաշտում բանավեճը շարունակվել է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...