Մեկը տերտեր է սիրում, մյուսը՝ տերտերի կնիկ, նայած՝ ով ինչ էր սպասում

- in Ով ով է ...
Feliks Colakyan

Ճապոնական հրշեջ մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունից հետո ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, պատասխանելով լրագրողների հարցին, անդրադարձավ նաեւ գրեթե մեկ տարի պաշտոնավարող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից իր սպասելիքներին, ինչպես նաեւ նոր իշխանություններից հասարակության սպասելիքներին:

Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ դրական է գնահատում վարչապետի գործունեությունը. «Առհասարակ մենք բավականաչափ գործեր ենք արել այս ամիսների ընթացքում. ամենակարեւորը՝ մոտեցել ենք մարդկությանը: Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կանենք բաներ, որոնք մեծ օգուտ կբերեն բնակչությանը»:

Լրագրողները Ֆելիքս Ցոլակյանից հետաքրքրվեցին, թե ինչ է կարծում, արդյո՞ք հասարակության սպասելիքներն իրականացել են: Վերջինս ասաց. «Մեկը տերտեր է սիրում, մյուսը՝ տերտերի կնիկ, նայած՝ ով ինչ է սպասում. մեկը ուզում է տեսնել, որ ամեն ինչ շատ լավ է, մյուսը՝ չի ուզում»:

Ֆելիքս Ցոլակյանը նաև նշեց, որ ինքը կատարված փոփոխությունները միայն դրական է գնահատում եւ ամեն ինչ հենց այդպես էլ պատկերացրել է:

Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ մոտակա ժամանակահատվածում առաջարկություն են ներկայացնելու Կառավարություն, որպեսզի ԱԻՆ աշխատողների աշխատավարձերը բարձրացվի: Կընդունվի առաջարկը, թե՝ ոչ, Ցոլակյանը դժվարացավ պատասխանել. «Կառավարությունը մասամբ այդ հարցը կարգավորել է, տվել է մեզ բավականին մեծ գումար, եւ պարգեւավճարների ձեւով այդ հարցը լուծել ենք: Այդ գումարը աշխատողների աշխատավարձի մոտավորապես 30 տոկոսն է: Ամեն եռամսյակը մենք մենք այդ գումարները տալիս ենք»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...