Միջպետական ավիացիոն կոմիտեն ավարտել է «Շերեմետեւո»-ում հրդեհված ինքնաթիռի «սեւ արկղերի» վերծանումը

- in Միջազգային

Միջպետական ավիացիոն կոմիտեն (IAC) տեղեկացրել է, որ ավարտել է մայիսի 5-ին «Շերեմետեւո»-ում հրդեհված SSJ 100 ինքնաթիռի երկու «սեւ արկղերի» վերծանումը, այժմ կատարվում է ստացված տեղեկության վերլուծություն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը հետաքննող հանձնաժողովը, ըստ ՌԴ օրենսդրության, տեղեկությունը փոխանցել է Ռուսաստանի Դաշնության ավիացիոն ծառայությանը:

Նշվում է, որ տեղեկության վերլուծությունն ամբողջությամբ կավարտվի մայիսի վերջին: Մասնավորապես հայտնի կդառնան վթարի պահին օդանավի անձնակազմի, դիսպետչերների գործողությունները:

Միջպետական ավիացիոն կոմիտեից հայտնել են նաեւ կոմիտեի տեխնիկական հանձնաժողովի համագործակցում է աղետի հետաքննության համար ստեղծված կառավարական հանձնաժողովի հետ՝ ավիավթարի հանգամանքները պարզելու եւ զոհվածների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Հիշեցնենք, որ Մոսկվայից Մուրմանսկ ուղեւորվող օդանավը վթարվել է մայիսի 5-ին: Օդ բարձրանալուց 28 րոպե անց այն վերադարձել է օդանավակայան, վայրէջքի պահին օդանավը հրդեհվել է: Թեեւ տարհանման աշխատանքներն օպերատիվ կերպով են կազմակերպվել, 78 ուղեւորից եւ անձնակազմի անդամներից միայն 37-ին է հաջողվել փրկել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...