Մի խումբ տաքսու վարորդներ փակել են Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկը

- in Հասարակություն
TAXI

Մի խումբ տաքսու վարորդներ իրենց ավտոմեքենաներով փակել են Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկի՝ դեպի Աբովյան պուրակ բարձրացող  հատվածը:

Տաքսու վարորդները պահանջում են  իրենց տարածքներ հատկացնել կայանելու համար: Ոստիկանության աշխատակիցները տեղում բանակցում են տաքսու վարորդների հետ, որպեսզի նրանք բացեն ճանապարհը:

Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկը փակած տաքսիստները Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի հետ բանակցություններից հետո քիչ առաջ բացեցին ճանապարհը Նրանք ավելի քան մեկ ժամ մեքենաներով փակել էին ճանապարհը` պահանջելով այդ տարածքում կայանելու համար ակտերը բեկանել։ Ավելի վաղ, ըստ տաքսիստների, Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Կոստանյանն իրենց թույլ էր տվել առանց համապատասխան նշանի կայանել Բժշկական համալսարանի հարևանությամբ։ Սակայն վերջին երկու ամիսներին տեսանկարահանող սարքերը տուգանքներ են ֆիքսել։ Եգոր Կարապետյանը խոստացավ` վարույթ կհարուցվի, տուգանքների հարցը կլուծվի:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...