Մի «չստացված» լուսանկարի պատմություն. Ինչո՞ւ այս կերպ արձագանքեց եվրոպական կողմը

- in Մամուլ
em

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին մեծ աղմուկ հանեց Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակին նվիրված հանդիպումից հրապարակված պաշտոնական լուսանկարը, որը տեղադրված էր ԵՄ պաշտոնական ֆեսյբուքյան էջերից մեկում և որն, ի դեպ, գովազդվում էր: Նկարը հեռացվեց միայն աղմուկից հետո:

Նկարում պարզ երևում է, որ ՀՀ վարչապետը շատ անհաջող դիրքում է կանգնած և ընդհանրապես չի երևում կադրում: Արարողակարգի և միջազգային հարաբերությունների մասնագետների կարծիքով՝ սա ուղղակի չէր կարող պատահական արվել, նման դեպքերում հաշվարկվում է ամեն ինչ, ամեն դետալ:

Առավել ևս «չստացված» լուսանկարի պաշտոնական հրապարակումն ու գովազդումը պարզապես տարակուսանքի տեղիք են տալիս: Փորձագետների կարծիքով, եվրոպական կողմը նման կերպ արձագանքել է այն իրողությանը, որ Նիկոլ Փաշինյանը, հասնելով Բրյուսել, չի մասնակցել հիմնական միջոցառումների քաղաքական մասին:

Սակայն, անկախ դրդապատճառներից, շատ ավելի կարևոր է հայաստանյան պատասխանատուների պահվածքը: Խոսքը արարողակարգի ու տեղեկատվության պատասխանատուների մասին է: Ի վերջո, այստեղ խոսքը Նիկոլ Փաշինյանին չի վերաբերում, այլ մեր երկրին, մեր պետությանը ու վերջինիս հանդեպ «դրսի» վերաբերմունքին»: