Մխիթարյանը կարող է տեղափոխվել Միլան

- in Հասարակություն

Արսենալի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամռանը հնարավոր է հեռանա լոնդոնյան թիմից և տեղափոխվի իտալական Միլան: Այս մասին հաղորդում է 90min պարբերականը:

Հայաստանի հավաքականի ավագի գործակալ Մինո Ռայոլան լավ հարաբերությունների մեջ է Միլանի հետ, ինչը կարող է նպաստել հավանական տրանսֆերի իրագործմանը:
Ավելի վաղ The Sun պարբերականը գրել էր, որ Արսենալը մտադիր է ամռանը տրանսֆերի հանել Մխիթարյանին և Մեսութ Օզիլին, ովքեր համարվում են թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները: