Մոսկվայում Superjet 100 ինքնաթիռի վթարի պատճառը

- in Հասարակություն

Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում Superjet 100 ինքնաթիռի հրդեհվելու պատճառը կայծակն է, որ շարքից հանել է տեխնիկական համակարգերը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:

Երկու կիլոմետր բարձրության վրա անձնակազմը տագնապի ազդանշան է տվել, որ կայծակը շարքից հանել է ռադիոկապը և մյուս էլեկտրոնիկան:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող այրված օդանավում հայեր չեն եղել:

Տեղեկացնենք, որ պատահարի հետևանքով զոհվել է 41 մարդ: