Մտածում-մտածում ա, ինչ ասի, ասում ա՝ մի աչքս հանի

Gagik Tsarukyan

«Սաղի դարդ ու ցավը մնացել ա Ծառուկյանի մանդատը, երկրի խնդիրները լուծվել պրծե՞լ ա»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա հավելեց․ «Ծառուկյանը մի անգամ որպես պատգամավոր գնաց Բրյուսել՝ Եվրապառլամենտ, այնտեղից 80 պատգամավոր հրավիրեց Հայաստան, նրանցից 25-ին տարավ Ղարաբաղ, որ էս 30 տարվա մեջ 25 պատգամավոր կյանքում չի գնացել։ Բայց եթե վեռտալյոտներ տրամադրեին, նախաձությունից էտ էլ չտրամադրեցին, կարայի 50-ը տանեի։ Բակո Սահակիչը քաղաքի կենտրոնում սեղան էր գցել, և նրանք հիացած գնացին։ Նրանք մինչև այդ պատկերացնում էին, որ Ղարաբաղում պատերազմ ա, մարդիկ կասկածներով են ման գալիս»։

Գագիկ Ծառուկյանը ասաց, որ մարդիկ ոչ թե դատարկ պետք  է խոսեն, այլ պետք է գործ անեն։ Իսկ որպեսզի մարդը գործ կատարի, պետք է փորձ ունենա։

Հարցին, թե կոնկրետ իր դեմ ինչ-որ բան ունե՞ն, նա պատասխանեց․ «Ես չեմ ուզում հավատամ, որ ունեն։ Ես ուզում եմ լավ բան անեմ իմ երկրի համար։ Ցանկացած ոլորտ, որտեղ Ծառուկյանի ձեռքը կպել ա, զարգացել ա։ Այսօր Ծառուկյանի վստահությունը, հավատը ամբողջ աշխարհում շատ մեծ է։ Հավատում են, վստահում են, ուզում են քայեր կատարեն»։

Հարցին, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում կա՞, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ այսօր չի ուզում այդպիսի բան մտածել ու պատկերացնել. «Բայց նախանձողներ, չար մարդիկ, ով չի կարում անի, կան։ Մի հատ  պատմություն էլ ասեմ՝ հայը ոսկե ձկնիկին բռնում ա, ձկնիկն ասում ա՝ ինչ ուզես, կանեմ, մենակ ինձ բաց թող։ Ասում է՝ մենակ քեզ ինչ տամ, քո հարևանին կրկնակի եմ տալու՝ մեքենաներ, տներ։ Մտածում-մտածում ա, ինչ ասի, ասում ա՝ մի աչքս հանի»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...