Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին

- in Պնակալեզներ

Ռոբերտ Քոչարյանն ում ուզում է միանալ, թող միանա, այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Քոչարյանի հայտարարությանը, թե միանում է ընդդիմությանը, ով մարտահրավեր է նետում իշխանությանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարդիկ կան, ովքեր չեն հասկացել, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում. Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ուրիշ մարիդիկ․․․ Նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ ՀՀ-ում այևս երբեք իշխանություն չի լինի։ Չի լինելու նաև ընդդիմություն 90 և ավելի տոկոս հավանականությամբ։ Հանրապետական կուսակցությունը կասեցված է, նույնիսկ փակված է ժողովրդի կողմից։

Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ իշխանությունն անցել է ժողովրդին. Ես չգիտեմ՝ իշխանության համար ով է պայքարելու, ես իմ իշխանությունը պահպանելու համար չեմ պայքարելու։ Ժողովուրդը որոշել է, որ ես վարչապետ եմ, վարչապետ եմ, կորոշի, որ ես վարչապետ չեմ, ես վարչապետ չեմ լինի։ Ես զարմանում եմ, չնայած ինչո՞ւ եմ զամանում, ասում է՝ պիտի նայես, պիտի նայես և պիտի չտեսնես, պիտի լսես, պիտի լսես ու պիտի չիմանաս։ Այդ մարդիկ ապրում են իրենց աշխարհում, նրանց թվում է, թե կյանքը դեռևս իրենց զրահապատ մեքենաների սահմաներում է, որոնցով հիմա ես եմ երթևեկում։