Նորքի զանգվածի բենզալցակայանի մոտ «Գազել» մակնիշի միկրոավտոբուս է այրվում

- in Հասարակություն
aragachap

Երևանի Ռուբինյան փողոցից դեպի Նորքի առաջին զանգված տանող կամրջի վրա՝ բենզալցակայաններից մեկի դիմաց այրվում է «Գազել» մակնիշի ավտոմեքենա: 

«Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի վայրի տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանությունն արգելափակել է այդ հատվածում երթևեկությունը:

ՀՀ ԱԻՆ-ից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ ահազանգ են ստացել այն մասին, որ «Գազել» մակնիշի մեքենան բախվել է էլեկտրական սյանը և այրվում է: Դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարները:

Ռուբինյան փողոցից դեպի Նորքի առաջին զանգված տանող կամրջի վրա՝ բենզալցակայաններից մեկի դիմաց «Գազել» մակնիշի միկրոավտոբուսում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ-ից:

«66 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսում բռնկված հրդեհը մարվել է 20:12-ի դրությամբ: Տուժածներ չկան: Դեպքի վայրում աշխատել է 2 մարտական հաշվարկ»,-տեղեկացրեցին ԱԻՆ-ից:

«Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր էլեկտրական սյանը, ինչից հետո հրդեհ էր բռնկվել: