Նոր աղմկահարույց բացահայտումներ են սպասվում. Կիզակետում Գագիկ Բեգլարյանն է

- in Մամուլ
Gagik Beglaryan

«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում նոր աղմկահարույց բացահայտումներ են սպասվում:

Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, երեք քրեական գործերով «անցնում» է Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Ըստ տեղեկությունների, քրեական գործերն առնչվում են տարբեր չարաշահումներին՝ սկսյալ թաղապետ աշխատած ժամանակներից մինչեւ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարություն: Այնպես որ, ըստ նույն աղբյուրների, մոտ ապագայում հասարակությունը կտեղեկացվի ուշագրավ բացահայտումների մասին»: