Որպես սեփականատեր՝ ես չեմ խառնվելու, հանձնել եմ  կառավարման, կառավարումը կորոշի

Gagik Tsarukyan

ԲՀԿ առաջնորդ Գագիկ  Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ցեմենտի պետական տուրքի հարցին։

«Ցեմենտի գործարանի համար մենք հայտարարել ենք՝ քանի որ դա ոլորտի խնդիր է, ոչ թե անձնական շահի, դրա համար մենք հայտարարել ենք, որ չենք խառնվելու։ Այսօր հիմնական հանձնաժողովը ոնց որոշում կայացրեց, մենք ընդունելու ենք։ Եվ համապատասխան ոնց իրենք ընտրություն կատարեն, այնպես էլ մենք ենք կատարելու, բայց իրենց պատասխանատվությամբ։

Ես միշտ իմ ժողովրդի կողքին լինելով, գնալով, ասելով, որ լիարժեք կարողանանք որպես էսօր քաղաքական կուսակցության ղեկավար լիարժեք օրինակ ծառայեմ, վնաս կրեմ լավ լինելու համար, բոլորը հակառակ են հասկանում։ Մարդիկ երեք օր անձրևի տակ լինելով՝ ցանկություն  ա եղել հանդիպել Ծառուկյանի հետ։ Բոլորը ցանկացել են գալ, հասնել կառավարություն, ասել եմ՝ չի կարելի, մի հոգի թող գա» ,- ասաց Ծառուկյանը։
Հարցին, թե աշխատակիցների կամ արտադրանքի կրճատումներ լինելո՞ւ են գործարանում, նա պատասխանեց, որ ինքը գործարանի սեփականատերն է, չի կարող այդ հարցին չի խառնվում։ «Դա դուք կարող եք հարցնել կառավարիչներին։ Որպես սեփականատեր՝ ես չեմ խառնվելու, հանձնել եմ  կառավարման, կառավարումը կորոշի, թե ոնց է ձեռնտու հիմնական գործարանի շահերը պահելու համար»,- հավելեց նա։

«Ղարաբաղի հարցը մեր համար լուծված ա ու փակված ա։ Ժողվուրդը Արցախի հարցը կարգավորել ա»,- խորհրդարանում լրագրողներին ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Նրա խոսքով՝ Արցախին պետք է միջազգային ճանաչում։

«Մենք ոչ մի մտահոգություն չունենք, ինչ պետք էր, Արցախի ժողովուրդն արել ա, միայն մնում ա միջազգային ճանաչում»,- հավելեց նա։

Անդրադառնալով Արցախը բանակցային սեղան վերադարձնելու նախաձեռնությանը, Ծառուկյանն ասաց, որ՝ այո, պետք է այդպես լինի։ «Արցախը անկախ պետություն է, իրենք միշտ եղել են բանակցության մեջ, հիմա պետք է ավելի օֆիցիալնի լինեն, և այդ հիմնական խնդիրը լուծված ա»,- ասաց նա:

«Էդ կոչ անողներն առաջինը թող իրենք իրենց լրագրողներին կարգի հրավիրեն, որ կարողանա լրագրողը հարգարժան մարդուն հարցը տալուց․․․ Ոչ թե ես խուսափում եմ հարցերից, բայց լրագրողը պետք է հասկանա։ Ես դեռ իմ վրա զարմանում եմ, թե ոնց այդքան կոռեկտ ես պատասխանեցի»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով լրագրողական կազմակերպությունների հայտարարությանը, որով պաշտոնյաներին, այդ թվում՝ Ծառուկյանին կոչ է արվում զսպվածություն ցուցաբերել լրագրողների հանդեպ։

«Երբ գալիս եմ, հինգ հարց ունեք՝ Քոչարյանից, Սերժից, Մարտի մեկից։ Լավ, անհարմար չէ՞։ Էսօր եքա տնտեսություն ա հզոր, հեղափոխություն ա եղել, ժողովուրդը սպասելիք ունի, որ ինչ-որ մի լավ բան պիտի լինի։ Տնտեսություն ասեք, հարկային դաշտ ասեք, ներդրումներ ասեք, մի բան ասեք։ Ոչ մի բան չեք ասում, ես ուզում եմ, որ մեր տեսակետը, առաջարկը ասենք, որ ժողովրդին ոգևորենք, որ լավ քայլ ենք կատարելու։ Մարդիկ էսօր չեն կարողանում ապրեն, վարկերի տակ ճռռում են։ Փոխանակ էդ խնդիրները քննարկենք»,- դժգոհեց Ծառուկյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...