Որքան է Հայաստանի բնակչության թիվը

- in Պաշտոնական

ՀՀ մշտական բնակչության թիվը 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 962.1 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 893.4 հազ.մարդ և գյուղականը` 1 068.7 հազար մարդ: Այս տվյալը հրապարակել է ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեն։

2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ բնակչության թիվը նվազել է 7,8 հազարով։ Տարվա սկզբի համեմատ՝ հանրապետության բնակչության թիվը նվազել է 3,2 հազարով։

2019թ. առաջին եռամսյակում հանրապետությունում գրանցվել է 8042 ծնունդ, ինչը 3,1%–ով ավելի քիչ է 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ Հաշվետու ժամանակահատվածում մահացությունների թիվն աճել է 3,4%–ով՝ կազմելով 7 373։