Putin Vladimir

Ռուս մասնագետները սկսել են ապատեղեկատվական քարոզարշավներ՝ իշխող կուսակցության հաղթանակին օգնելու համար:

Ռուսական օպերատորները մտադիր էին միջամտել Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններին:

Մասնավորապես, նրանք ցանկանում էին ամրապնդել «Աֆրիկյան ազգային կոնգրես» իշխող կուսակցության (ԱԱԿ) դիրքորոշումը: Այդ մասին են վկայում այն փաստաթղթերը, որոնք հայտնվել են The Guardian-ի ձեռքում:

Դրանք պատրաստվել են ռուսաստանյան գործարար Եվգենի Պրիգոժին հետ կապված կազմակերպության կողմից, որին նաև կոչում են «Վլադիմիր Պուտինի խոհարար»: Դրանցում նկարագրված է նախընտրական քարոզարշավը, որի նպատակն էր ամրապնդել «իշխող ԱԱԿ-ին աջակցությունը մինչև ընտրությունները», ինչպես նաև «վարկաբեկել» արևմտամետ «դեմոկրատական դաշինքը» կուսակցությանը: Հայտնի չէ՝ իրականացվել են այդ ծրագրերը, թե ոչ։

է Հարավային Աֆրիկայի ընտրություններին միջամտելու ծրագիրը համակարգել է Ռուսաստանից քաղտեխնոլոգ Պյոտր Բիչկովը, ով աշխատում է Պրիգոժինի համար։ Ապատեղեկատվական քարոզարշավը իրականացրել է Ռուսաստանի ոչ կառավարական կազմակերպությունը, որը կոչվում է «Ազատ հետազոտությունների և միջազգային համագործակցության ասոցիացիա»։

Փաստաթղթերը ցույց են տալիս, որ փետրվարին Բիչկովը Սանկտ-Պետերբուրգից Հարավային Աֆրիկա է ուղարկել քաղաքական վերլուծաբանների փոքր խումբ:

Սա առաջին անգամն է, որ երկրում գործել է «Պուտինի խոհարարների» ցանցը: Սակայն հնարավոր չէ ասել՝ նրա ջանքերը արդյունավետ են եղել, թե ոչ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...