Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ

- in Իրավունք
Robert Qocharyan

Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ կալանքից ազատվեց Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով այսպիսի որոշում կայացրեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավթի Գրիգորյանը:

Որոշման հրապարակմանը ներկա էին նաեւ Քոչարյանի որդիները՝ Լեւոն եւ Սեդրակ Քոչարյանները:

Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը իրենց երաշխավորությունը պնդելու համար մայիսի 16-ին եկել էին դատարան: Նրանք 500.000–ական դրամ են վճարել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին:

Քոչարյանի խափանման միջոց կալանքը հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը քննվեց 4 օր: Այդ ընթացքում ծավալույն հայտարարությամբ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար: Առաջադրված մեղադրանքում Քոչարյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Spread the love