Ռուսաստանը հրաժարվել է Իրանին C-400 վաճառել, իսկ Պուտինն ու Էրդողանը …

- in Միջազգային
Erdoghan Putin

Ռուսաստանը հրաժարվել է Իրանին C-400 համալիրներ վաճառել, գրում է Bloomberg- ը:

Երկու տեղեկացված աղբյուրներ հայտնել են, որ Ռուսաստանը մերժել է Իրանի համակարգեր գնելու խնդրանքը՝ մտավախության պատճառով, որ դրանց վաճառքն էլ ավելի կսրի լարվածությունը Մերձավոր Արևելքում:

Հրթիռային համակարգերի վաճառքները վիճելի են, նշում է գործակալությունը: Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է և Միացյալ Նահանգների դաշնակիցը, ԱՄՆ վարչակազմի պատժամիջոցների վտանգի տակ է Ռուսաստանից C-400-ի գնման պատճառով, հաղորդում է գործակալությունը:

Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը մայիսի 7-ին այցելել է Մոսկվա: Ռուսաստանի ԱԳՆ-ն չի արձագանքել մեկնաբանությունների վերաբերյալ հարցմանը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել մի շարք արտաքին քաղաքական հարցեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պարզաբանվում է, որ կողմերը քննարկել են իրավիճակը Սիրիայում:

Բացի այդ, Պուտինը և Էրդողանը անդրադարձել են մի շարք երկկողմ թեմաների, այդ թվում ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը:

Նախագահները նաև պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնել հունիսի 28-29-ը Օսակայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակում:

Ավելի վաղ, Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են Լիբիայի հարցը: