Սամվել Բաբայանը խեղաթյուրում է պատմությունը

- in Կեղտոտ լվացք
Arkadi Ter Tadevosyan

Ինձ համար այնքան էլ հասկանալի չէ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ իմ մասին արված հայտարարությունը, թե իբր առանց տեղեկացնելու ես հեռացել եմ պատերազմի դաշտից: Նման բան լինել չէր կարող, այն իրականությանը չի համապատասխանում, ավելին՝ խեղաթյուրում է պատմությունը:

Այս մասին այսօր «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է մայիսյան եռատոնի կապակցությամբ Ստեփանակերտում գտնվող Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, «Արցախի հերոս», գեներալ մայոր լեգենդար Կոմանդոսը:

Անդրադառնալով Շուշիի ազատագրմանը՝ Արկադի-Տեր Թադևոսյանը նշել է, որ ուժերը միավորված էին և արվեց այն, ինչ պահանջում էր ռազմական գիտությունը, սակայն ամենակարևորը բարոյական ոգին էր, որը պետք էր այդ պահին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...