Սյունիքի մարզն ունի հստակ ընդգծված միաճյուղ տնտեսական զարգացում, որը ռիսկեր է պարունակում

- in Տնտեսական

Սյունիքի մարզի տնտեսության ծավալը նախորդ տարի կազմել է 455 մլրդ դրամ, որի 66 տոկոսն արդյունաբերությունն է: Իսկ արդյունաբերության մեջ գերակշիռ մասը կազում է լեռնահանքային արդյունաբերությունը:

Այս մասին «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» համաժողովում ասաց Սյունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը:

«Այսինքն՝ մարզն ունի հստակ ընդգծված միաճյուղ տնտեսական զարգացում, ինչը մեր կարծիքով ռիսկեր է պարունակում իր մեջ և անհրաժեշտություն է առաջացնում դիվերսիֆիկացնել մարզի տնտեսությունը: 2018-ին 2017 թվականի համեմատ տնտեսության աճը կազմել է շուրջ 11 տոկոս: Ի՞նչ ենք պատկերացնում, ո՞ւր ենք գնում, որ ճյուղերն ենք նախատեսում զարգացնել: Գյուղատնտեսություն, մարզում առկա 146 հազար հա արոտավայրերից օգտագործվում է շուրջ 40 տոկոսը: Եթե մենք հնարավորություն ստեղծենք չօգտագործվող արոտների 30 տոկոսն օգտագործել, ապա հնարավոր է մարզում առկա 120 հազար գլուխ մանր եղջորավոր անասունների թիվն առնվազն եռապատկել»,- ասաց նա:

Ըստ մարզպետարանի պաշտոնյայի՝ նախորդ տարի Իրանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 361 մլն ԱՄՆ դոլար: