Ստավրոպոլի երկրամասում Հայաստանից մեկնած միկրոավտոբուս է շրջվել. կան տուժածներ

- in Սոցիալական
vtar

ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի-Կոչուբեյ ավտոճանապարհի 257-րդ կիլոմետրի վրա միկրոավտոբուս է շրջվել, որը Երևանից մեկնել է Օմսկ, հաղորդում է «Արմենպրես»-ը։

«Վթարը տեղի է ունեցել Նինի բնակավայրի շրջանում, կիրակի առավոտյան։ Nissan Elgrand միկրոավտոբուսը անիվի վնասվածքի հետևանքով շրջվել է աջ կողմի վրա։ Միկրոավտոբուսում գտնվել է ութ մարդ (մեծահասակներ), որոնցից տուժել է երեքը»,- ինչպես հայտնում է rusarminfo.ru-ն, տեղեկացրել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Ստավրոպոլի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Տեղեկացվում է, որ բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են։ Նրանք ստացել են փափուկ հյուսվածքների թեթև վնասվածքներ և հիվանդանոց են տեղափոխվել հետազոտության համար։