Վարչապետը մասնակցում է Երեւանի 2800 ամյակին նվիրված այգու բացմանը

- in Տեսանյութեր

Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող նորաբաց այգի ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրան ուղեկցում է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Այս այգու շինարարությունը ավարտվեց վերջերս, այսօր այգու բացումն է։ Վարչապետն այգի եկավ հեծանիվով։ Փաշինյանն այսօր առավոտյան աշխատանքի էր գնացել հեծանիվով։

Այգու բացմանը ներկա են այլ գործիչներ եւս, այդ թվում՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, նաեւ Վարդանյան ընտանիքի ներկայացուցիչները, որոնց օգնությամբ էլ հենց վերակառուցվել է այգին։ Այգու կառուցման համար ծախսվել է մոտ 5 մլն 300 հազար ԱՄՆ դոլար։

Այս պահին վարչապետին ներկայացնում են տարված աշխատանքները։