Վլադիմիր Պոզների գրքի երևանյան շնորհանդեսի օրը. ներկա կլինի հեղինակը

- in Մշակույթ
grqer

Հանրահայտ լրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզները ներկա կլինի իր «Հրաժեշտ պատրանքներին»  հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա մայիսի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում:

Այս մասին «Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում հայտնեց գիրքը թարգմանելու նախաձեռնությունը ստանձնած «Օրակուլ» հրատարակչության տնօրեն Ռուբեն Իշխանյանը: Նրա խոսքով` Վլադիմիր Պոզները կլինի բեմում և կհաղորդակցվի ընթերցողների հետ:

Գրքի թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը տեղեկացրեց, որ  ներկա  է լինելու հեղինակի հետ հանդիպմանը: Նա խոստովանեց, որ  քաղաքական թեմաներին չէր անդրադարձել, սակայն այս գրքի թարգմանությունն իր համար դյուրին էր: «Բավականին հետաքրքիր գիրք է»,-նշեց Բախչինյանը:

«Հրաժեշտ պատրանքներին» գիրքը Վլադիմիր Պոզները գրել է 1990 թվականին՝ անգլերեն: ԱՄՆ-ում այն տասներկու շաբաթ մնացել է «The New York Times» թերթի բեսթսելերների շարքում: Պոզները ենթադրում էր, որ անմիջապես իր գիրքը կթարգմանի ռուսերեն, բայց ինչպես ինքն էր ասում. «Այն չափազանց դժվար է տրվել ինձ, մի փոքր կսպասեմ»: Պոզները սպասել է 18 տարի. ռուսերեն թարգմանությունն ավարտվեց 2008 թվականին: Եվ միայն 2012-ին, հեղինակի կարծիքով, եկավ «Հրաժեշտ պատրանքներին» գրքի ռուսերեն տարբերակի հրատարակման ժամանակը: Այժմ այն հասանելի է նաև հայերեն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...