Վճիռ՝ սեռական հայհոյանքների տակ. Ինչպես է Քոչարյանը սպառնացել դատավոր Դավիթ Գրիգորյանին

- in Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո որևէ դատավոր հրաժարական չտվեց, և առաջիկայում ևս պետք չէ սպասել նման հրաժարականների: Դատական համակարգը որոշել է դիմադրություն ցույց տալ:

Ռոբերտ Քոչարյանը դատավորներին վստահեցրել է, որ առաջիկայում Հայաստանում իրավիճակ է փոխվելու, և բոլոր դատավորները շարունակելու են պաշտոնավարել»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը քննող դատական նիստերից մեկի ժամանակ, երբ դատավարությունն ավարտվել է, և դահլիճում տեղադրված տեսանկարահանող սարքերը անջատվել են, դեպքերի հետաքրքիր զուգադիպությամբ հարցը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն ու մեղադրյալ Քոչարյանը մի պահ միայնակ են մնացել նիստերի դահլիճում:

Այդ ժամանակ է, որ Քոչարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տեղացել դատավորի հասցեին և սպառնացել, որ եթե դատավորը իր խափանման միջոցը փոխելու մասին վճիռ չկայացնի, նրա համար շատ վատ է լինելու: Դատավոր Գրիգորյանը, փաստորեն, արդարացրեց Քոչարյանի սպասումները»:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...