Վրաստանում կարող են անցկացվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Իվանիշվիլին որոշում է կայացրել

- in Միջազգային
Georgia

Աշնանը վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու Իվանիշվիլիի որոշումը քաղաքական շրջանակների համար անակնկալ չէր, ավելին՝ սպասելի էր:

Վրացական «Թայմեր» գործակալության փոխանցմամբ Վրաստանում խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունների հարցը լուծված է:

«Վրացական երազանքը», մասնավորապես՝ կուսակցության նախագահն ու երկրի ոչ պաշտոնական կառավարիչ Բիձինա Իվանիշվիլին դեռևս Սուրբ Հարության տոնից առաջ էին որոշել խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ անցկացնել: Միաժամանակ, ինչպես նշում է գործակալությունը, կառավարության աղբյուրներից ստույգ տեղեկություններ ունեն, որ Իվանիշվիլին միջնորդներ է ուղարկել նախագահ Զուրաբիշվիլիի մոտ: Նրա հետ բանակցություններ են ընթանում արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ: