Տեսահարցազրույց. Գրիգոր Գուլյան. Աբովյանում խնդիրները շատ շատ են …

Հունիսի 9-ին ՏԻՄ ընտրություններ են հանրապետության մի շարք համայնքներում, մի մասում արտահերթ, մյուսներում՝ հերթական: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում քաղաքապետի ընտրություններ են, որտեղ ընտրապայքարում են 5 թեկնածուներ: Մենք այցելել էինք Աբովյան և հարցազրույցներ ունեցել նրանցից երեքի հետ, իսկ լրագրողները հարցումներ են անցկացրել Աբովյանի փողոցներում, զրուցել չափահաս աբովյանցիների հետ: Նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, ուստի՝ մեր զրույցները հիմնականում քաղաքի հիմնախնդիրներին և անելիքներին է վերաբերում:

Քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցությունը Աբովյան քաղաքում առաջադրել է Գրիգոր Գուլյանի թեկնածությունը, ում հետ տեսահարցազրուցում ենք քաղաքի հիմնախնդիրների, անելիքների, անցած տարիների աշխատանքի գնահատականի ու ստուգումների արդյունքների մասին: