Տեսանյութ. Ջիու – ջիցու, մարտեր առանց կանոնների և գրապլինգ                մարտարվեստների աշխարհի բազմակի չեմպիոնը

Գրապլինգ մարզաձևը հիմնադրվել է 1984 թվականին՝ ԱՄՆ-ում: Մարզաձևը իր մեջ ընդգրկում է՝ ջիու-ջիցու, ըմբշամարտ, ձյուդո, սամբո մարզաձևերի հնարքները: Ինչպես մարզաձևի հիմնադիրը ներկայացրեց մեր զրույցի ընթացքում՝ խառնված սպորտաձև է:

Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ ամերիկահայ Գոքոր Չիվիչյանչյանը հանդիսանում է գրապլինգ մարտարվեստի հիմնադիրը: Հայաստանում, մանկության և պատանեկության տարիներին զբաղվել է ազատ ոճի ըմբշամարտով, ձյուդո, սամբո, բռնցքամարտ մարզաձևերով: Հետագայում, իր մարզական, մարզչական գործունեությունը շարունակել է ԱՄՆ-ում՝ 3 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն  ջիու–ջիցու մարտարվեստից, 6 անգամ՝ աշխարհի չեմպիոն է դարձել մարտեր առանց կանոնների մարտարվեստից, 4 անգամ՝ արժանացել  է գրապլինգ մարտարվեստի աշխարհի չեմպիոնի կոչմանը:

Ներկայացնում ենք աշխարհի բազմակի չեմպիոնի հետ ունեցած  հարցազրույցի շարունակությունը:

– Պարոն Չիվիչյան, Հայաստանում ջիու-ջիցու, գրապլինգ մարզաձևերի զարգացման, մասսայականացման հետ կապված աշխատանքներ իրականացվո՞ւմ են:

– Որպես հայ, սիրելով իմ ազգը ամեն ինչ արել եմ, որպեսզի կարողանամ օգտակար լինել Հայաստանին: Ես արդեն 27 տարի շարունակ աշխարհի բազմաթիվ երկրներում զբաղվում եմ նաև սեմինարների  անցկացմամբ: Եվրոպան ջիու-ջիցու գրապլինգ մարզաձևերից շատ թույլ է եղել, ես եմ Եվրոպայում զարգացրել այս մարզաձևերը: Տարիներ առաջ, երբ սկսեցի այցելել Հայաստան, այստեղ ևս ջիու-ջիցու, գրապլինգ մարզաձևերից ոչ մի զարգացում չկար: Հայկ Ղուկասյանը եկավ ինձ մոտ և ասաց, որ ցանկություն ունի Հայաստանում մարտարվեստի զարգացման  հետ կապված աշխատանքներ իրականացնել: Ես իմ պատրաստակամությունը հայտնեցի օգել, սակայն երկու շաբաթում չէի հասցնի սովորեցնել ամբողջ տեխնիկա-տակտիկական հնարքները: Ես ուղարկեցի անհրաժեշտ տեսաերիզներ /DVD/, որպեսզի նա սովորի, այնուհետև սովորեցնի իր սաներին: Ամեն անգամ այցելելով Հայաստան ես մեր մարզիչների, մարզիկների համար անցկացնում եմ  սեմինար-մարզումներ:

-, Ձեր կողմից հիմնադրած /Hayastan MMA Akademey/ մարզադպրոցի մարզիկները, մրցումներից առաջ մասնակցու՞մ են ուսումնամարզական հավաքների:

–  Մեր մարզադպրոցի 400 մարզիկներից ընտրում և կազմում ենք հավաքական,  60-70 մարզիկներ մասնակցում են մրցումների: Մրցումներից առաջ ամեն օր մարզումներ ենք անցկացնում և ամեն մի մարզիկ մարզվում , գոտեմարտում է իր զույգի հետ:

– Մենք ներկայացրել էինք, որ ամերիկյան 48 ֆիլմերում եք նկարահանվել, ունե՞ք ստացված հրավեր՝ առաջիկայում  ամերիկյան ֆիլմում նկարահանվելու համար:

– Մեր զրույցի ընթացքում ես նշել էի, որ նկարահանվել եմ ամերիկյան 48 ֆիլմերում: Մեկ ամիս առաջ նկարահանվել եմ ևս մեկ ֆիլմում:

Գոքոր Չիվիչյանի առաջիկա  ձեռքբերումների, աշխատանքների մասին կներկայացնենք առաջին իսկ հնարավորության դեպքում:

Մանվել  Կիրակոսյան

Spread the love