Ցանկացած բան, որ ես գիտեմ, հասանելի է լինելու իրավապահներին

- in Առողջություն

Ես որեւէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել: Ցուցմունք ընդհանրապես չեն տալիս ինչ-որ մեկի դեմ կամ կողմ: Այլ ընդամենը տալիս են ինֆորմացիա իրենց տեղեկացվածության մասին:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկությանը, թե ինքը Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել:

«Հազար անգամ նշել եմ՝ հիմա էլ եմ նշում՝ ցանկացած բան, որ ես գիտեմ հասանելի է լինելու իրավապահներին»,- ասաց Թորոսյանը: Այլ մանրամասներ՝ այս գործի վերաբերյալ նախարարը չասաց: