Քաղաքական առումով որոշ հարցեր են ծագում. Փաշինյանը՝ Բակո Սահակյանի երաշխավորության մասին

- in Պաշտոնական

Բակո Սահակյանին կարելի է հասկանալ բարոյական տեսանկյունից, բայց քաղաքական առումով որոշ հարցեր են ծագում:

Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար Արցախի նախագահ Բակո Սահակյանի ներկայացրած երաշխավորության վերաբերյալ հարցին:

«Օրինակ, եթե Լեռնային Ղարաբաղի դատարանում ինչ-որ գործ լինի, նրանք ինչպե՞ս կվերաբերվեին, եթե ես փորձեի միջնորդել ինչ-որ մեկի համար: Պետք է նաև ճշտել, թե նրանք որ հարցում են աջակցում Ռոբերտ Քոչարյանին» , – ասել է Փաշինյանը:

Փաշինյանը նշել է, որ նախապես իմացել է Բակո Սահակյանի դատարան գալու մասին և նրա հետ զրույցում արտահայտել է իր վերաբերմունքը:

Spread the love