Քաղաքացիները գործադիրից ակնկալում են թոշակների և աշխատավարձերի բարձրացում. հարցում

- in Սոցիալական

«GALLUP International association»-ի իրականացված հարցումների մասնակիցների մեծամասնությունն առաջիկա մեկ տարվա ընթացքում կառավարությունից թոշակների և աշխատավարձերի բարձրացում ու հարկերի նվազեցում է ակնկալում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք ասել, թե ինչ տնտեսական սպասումներ ունեն ՀՀ կառավարությունից առաջիկա մեկ տարվա ընթացքում: 31,3%-ը նշել է` կառավարությունը կբարձրացնի թոշակները, աշխատավարձերը, կնվազեցնի հարկերը, 28,3%-ը` կառավարությունը բոլոր տնտեսվարողներին կբերի օրենքի դաշտ, իսկ 23,7%-ը, որ կառավարությունը շոշափելի քայլեր իրականացնելով ունակ կլինի բարելավել ՀՀ տնտեսության վիճակը»,- ասաց Նավասարդյանը:

Spread the love