Քոչարյանի գործով դատավորը չի զրկվի իր կոչումից. Գոգյան

Մեր համակարգը ցույց տվեց, որ դատավոր Ազարյանի ատենախոսությունը երկու այլ ատենախոսությունների հետ ունի տեքստային համընկնում. դրանցից մեկը պաշտպանել էր իրենից առաջ, մյուսը՝ իրենից հետո:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը:

Նա նշեց, որ ատենախոսություններից մեկը համընկնել է Վազգեն Ռշտունու, մյուսը Տիգրան Նահապետյանի ատենախոսության հետ:

Հարցին, թե ինչու հենց հիմա ի հայտ եկավ այդ փաստը, Գոգյանը պատասխանեց, որ ստուգում իրականացնում են դիմումի հիման վրա, 1in.am-ը հարցում է ուղարկել, իրենք էլ պատասխանել են:

Գոգյանը հայտնեց նաև, որ Ազարյանը չի զրկվի իր կոչումից, քանի որ մեխանիզմ չկա:

‹‹ԲՈԿ-ի նախագահ դառնալու առաջին օրվանից ես ասացի նախկինը մենք չենք փորփրելու, կառուցողական անցնում ենք առաջ, բայց ցանկացած մարդ կարող է նախկինի մասին հարց տալ և կպատասխանենք››,-ասաց Սմբատ Գոգյանը:

Հարցին, բացառո՞ւմ է, որ դատավորի ատենախոսության շուրջ աղմուկը քաղաքական դրդապատճառներ ունի, նախագահը պատասախնեց, որ միգուցե կա, բայց նախաձեռնողը ԲՈԿ-ը չէ։

‹‹Ես քաղաքական ոչ մի կուսակցության անդամ չեմ, քաղաքականացված անձնավորություն չեմ: Փետրվարին իմ ասածին արձագանք չեղավ, հիմա կա, որպես ԲՈԿ-ի նախագահ, օգտվելով առիթից, ուզում եմ ամրապնդել մեր դիրքը››, ասաց Սմբատ Գոգյանը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանը 2018 թ. օգոստոսին փոխեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը՝ գտնելով, որ նրա վրա տարածվում է սահմանադրական անձեռմխելիությունը. Այդ ժամանակ նրան առաջադրված միակ մեղադրանքը վերաբերում էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածին։ Դրանից հետո նրա դեմ ակցիաներ սկսվեցին սոցցանցերում։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...