3 հազար դրամի դիմաց անձնագիրը ձեռքին նկարում են իբրեւ Քոչարյանի՞ պաշտպանության համար. ահազանգ

Կասկածելի ակցիա է կատարվում մեր մարզում՝ Շիրակում: Վիվասելի կողմից բարեգործության անվան տակ ժողովրդին բաժանվում է դրամ՝ յուրաքանչյուրին 3000-ական դրամ, միակ պայմանով, որ համաձայնվեն անձնագիրը ձեռքում պահած նկարվել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գյումրու ՀԱԿ կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը՝ նշելով, որ  արդեն տարածվել է, որ հավաքագրող բրիգադիրները մեկ անձի համար ինչ-որ տեղից ստանում են 10 000 դրամ և որ այդ նկարները ուղարկվելու են Եվրոդատարան՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի:

«Մարզի իրավապահներին կխնդրեի պարզել այս տեղեկատվության իսկությունը և օրինականությունը: Օգնության կարգով. պարզելը սկսել Ազատանի կենցաղի տանը կատարվող դրամաբաշխումից»,-եզրափակել է Գրիգորյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...