37-ամյա տղամարդը 8-րդ հարկի բնակարանից նետվել է ու մահացել

- in Սոցիալական
shtap ohnutyun 1

Մայիսի 27–ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անցորդները Գայի պողոտայի թիվ 4 շենքի բակում նկատել են ընկած տղամարդու և զանգել են շտապօգնություն։ 

Ժամանած բժիշկներն արձանագրել են, որ տղամարդը մահացած է։ Պարզվել է, որ հենց նույն շենքում ապրող 37-ամյա տղամարդը ինքնասպան է եղել՝  նետվելով 8-րդ հարկում գտնվող իրենց բնակարանից։

Ըստ լրատվամիջոցի` նա ապրում էր եղբայրների և մոր հետ։ Ամուսնացած չէր։

Ըստ շենքում շրջանառվող որոշ խոսակցությունների՝ նետվելուց առաջ սուրճ է խմել մոր հետ։ Այդ ընթացքում մայրը գնացել է մեկ այլ սենյակ, վերադառնալուց հետո տեսել է, որ որդին չկա․ տղամարդն արդեն նետված է եղել։

Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները