GALLUP-ի հարցումներով` քաղաքացիները ՀՀ ամենակարևոր խնդիրը համարում են գործազրկությունը

- in Հասարակություն
Jamanak mard

«GALLUP International association»-ի իրականացված հարցումների համաձայն Հայաստանում քաղաքացիները ներկա պահին պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրը համարում են գործազրկությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք նշել ըստ իրենց ներկա պահին մեր պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրները: 45%-ը նշել է գործազրկությունը, 40,5%` տնտեսական վիճակը, 26,8%-ը`ցածր թոշակներն ու աշխատավարձերը, 26,1%-ը նշել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»,- ասաց Նավասարդյանը:

Հարցումների համաձայն` արտագաղթն ամենակարևոր խնդիր են համարել 10.5%-ը, կոռուպցիան` 7,4%-ը, ամենացածր կարևորությունը տվել են ահաբեկչությանը` 0.2%:

Spread the love