SSJ-100-ի աղետի գործով գերիշխող տարբերակը

- in Միջազգային

Տվյալ պահին փորձագետները ենթադրում են, որ «Աերոֆլոտ»-ի Sukhoi SuperJet 100 ինքնաթիռի աղետին հանգեցրել են օդաչուների սխալ գործողությունները, գրում է «Կոմերսանտ»-ը։

Պարբերականում նշել են, որ օդաչուների գործողությունները տվյալ պաին այս գործով քննչական հանձնաժողովում «գերիիշխող» տարբերակն են։

Քննիչները կարծում են, որ օդաչուներն ինքնաթիռն իջեցրել են բարձր արագությամբ, ինչպես նաև անհրաժեշտ քանակության վառելիք չեն մշակել։ Բացի այդ, օդաչուները չեն կարողացել կայունացնել օդանավը վայրէջքի ժամանակ, ինչը հանգեցրել է դրա՝ թռիչքուղուց շեղվելուն։

Հնարավոր է նաև, որ միջադեպին ըստ անհրաժեշտության չեն արձագանքել արտակարգ ծառայությունները։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...