Աբովյանում այսօր քաղաքապետ են ընտրում. ընտրություններ են ևս 22 համայնքներում

- in Ընտրություններ
Elections 2017

Աբովյան քաղաքում եւ Հայաստանի եւս 22 համայնքներում այսօր քաղաքապետի ընտրություններ են: 

Ընտրական տեղամասերը բացվել են ժամը 8:00-ից, Աբովյանում կա 27 ընտրական տեղամաս։ Ընտրողների թիվը 44 600 է: Ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու։

Քարոզարշավի ընթացքում պայքարն առավելապես ընթացել է թեկնածուներից երկուսի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գրիգոր Գուլյանի եւ գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի միջև:

Իշխող թեկնածուին աջակցելու համար Աբովյանում քայլերթի մասնակցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՔՊ վարչության այլ անդամներ, իսկ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը արձակուրդ է վերցրել՝ իրենց թեկնածուիքարոզարշավին աջակցելու համար:

Աբովյանից բացի, եւս 22 համայնքում այսօր ընտրություններ են,  14-ում հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: