Աբովյանում հրկիզումների գործով Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է հարցաքննության

- in Պնակալեզներ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 122–ին, հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։

Այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝  նշելով, որ ծանուցում են ուղարկել նրան։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը Քննչական կոմիտե հարցաքննության է հրավիրվել Աբովյան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի նախընտրական շտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում։