ԱՄՆ-ը Երուսաղեմի հանդիպմանը մտադիր Է Սիրիայի վերաբերյալ գործարք առաջարկել Ռուսաստանին

- in Միջազգային
trump-putin

ԱՄՆ-ը եւ Իսրայելը մտադիր են Երուսաղեմում կայանալիք եռակողմ հանդիպմանը Ռուսաստանին առաջարկել Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի օրինականության ճանաչում եւ Սիրիայի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների վերացում, եթե Մոսկվան համաձայնի զսպել իրանական ազդեցությունն այդ երկրում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Asharq Al-Awsat-ը՝ վկայակոչելով արեւմտյան դիվանագիտական աղբյուրներ:

«Կողմերը կքննարկեն ճանապարհային քարտեզը, որի շրջանակներում ԱՄՆ-ը եւ դաշնակիցները Մոսկվային առաջարկում են խթաններ Սիրիայում, ինչպիսիք են վերականգնումը, (նախագահ Բաշար Ասադի) օրինականությունը եւ պատժամիջոցների վրացումը, Ռուսաստանի կողմից կոնկրետ գործողությունների հանձնառության փոխարեն, որոնք կապված են երկրում Իրանի դերի զսպման հետ»,- մեջբերում Է հրատարակությունն իր աղբյուրներին: Հունիսի վերջին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնը եւ Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Մեիր Բեն Շաբաթը մտադիր են հավաքվել Երուսաղեմում՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության հարցերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ամերիկյան The Wall Street Journal հեղինակավոր պարբերականը տեղեկություն է հրապարակել, որ Ռուսաստանը Վենեսուելայից դուրս է բերում իր ռազմական խորհրդականների մեծ մասին: Ըստ ամերիկյան հեղինակավոր պարբերականի, դրա պատճառն այն է, որ Մոսկվան կասկածում է Մադուրոյի վարչակարգի դիմադրունակությանը եւ կարծում է, որ այն չի կարող դիմանալ ԱՄՆ եւ ընդդիմության ճնշմանը:

Թերթը գրում է նաեւ, թե այդ կասկածներն են պատճառը, որ Մոսկվան կայացրել է Վենեսուելայում Կալաշնիկով ավտոմատների գործարան բացելու որոշումը: