ԱՄՆ-ը հրապարակեց «դարի գործարքը»

- in Միջազգային
usa-spitak-tun

Սպիտակ տունը տնտեսական ծրագիր է հրապարակել, որը կլուծի պաղեստինաիսրայելյան հակամարտությունը: Այս փաստաթղթի համաձայն, 10 տարվա ընթացում Պաղեստինին, Եգիպտոսին, Հորդանանին և Լիբանանին կտրամադրվի 50 միլիարդ դոլար:

Այս միջոցների կեսից ավելին կհատկացվի Պաղեստինին, մնացած գումարը`հարևան երկրներին: Ներդրումները անհրաժեշտ են Պաղեստինի ՀՆԱ-ն 10 անգամ ավելացնելու, գործազրկությունը 30%-ից մինչև մեկ միավոր նվազեցնելու, ինչպես նաև աղքատության մակարդակը իջեցնելու համար:

Միացյալ Նահանգները առաջարկում են երկրի ենթակառուցվածքներում, արդյունաբերական, բժշկական, զբոսաշրջության և կրթական ոլորտներում շուրջ 100 ծրագիր իրականացնել: Ծրագրում խոսվում է Արևմտյան ափի, Գազայի հատվածի և Իսրայելի տարածքի ժամանակակից տրանսպորտային ցանցի կառուցման մասին:

Բացի այդ, փաստաթղթում խոսվում է Սուեզի ջրանցքի մոտ Եգիպտական նավահանգստի ընդլայնման, տարածաշրջանում առևտրի խթանման մասին:

Ծրագիրը, կամ ինչպես անվանում են «դարի գործարքը», հրապարակվել է Միացյալ Նահանգների կազմակերպած «Խաղաղություն հանուն Բահրեյնի բարգավաճման» պաղեստինյան միջազգային համաժողովից երեք օր առաջ:

Հիշեցնենք, որ 2017 թ. վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց և հրամայեց ամերիկյան դեսպանատունը տեղափոխել այնտեղ: Այդ պատճառով սրվեց պաղեստինաիսրայելյան հակամարտությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments