Այն գլխումս է․ Թրամփը՝ Չինաստանի դեմ մաքսատուրքեր սահմանելու վերջնաժամկետի մասին

- in Միջազգային
Donald Tramp

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու վերջնաժամկետի վերաբերյալ հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Իմ վերջնաժամկետն ահա այստեղ է»,- հայտարարել է Թրամփը՝ ցույց տալով իր գլուխը։

Նրա խոսքով՝ տվյալ պահին մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ վերջնաժամկետը «բացակայում է»։

Նա նաև Չինաստանի հետ առևտրային գործարք կնքելու հույս է հայտնել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կծանոթանար առաջիկա ընտրություններում իր հակառակորդներից որևէ մեկի մասին տեղեկությանը, եթե այն առաջարկեին իրեն փոխանցել այլ պետության ներկայացուցիչներ։ Այս մասին նա հայտարարել է American Broadcasitng Company-ի հետ հարցազրույցում

Լրագրողը Թրամփին հարցրել է՝ ինչպես նա կվարվեր, եթե մեկ այլ պետության ներկայացուցիչներ, օրինակ՝ Ռուսաստանի կամ Չինաստանի, նախընտրական քարոզարշավի ընթացքում հակառակորդի մասին տեղեկատվություն հատկացնեին։ Արդյոք կընդուներ այն և կծանուցե՞ր FBI-ին։

«Ես կարծում եմ՝ գուցե արժե անել և՛ մեկը, և՛ մյուսը։ ես կարծում եմ, որ միգուցե արժե լսել։ Լսելու մեջ ոչ մի վատ բան չկա»,-ասել է ԱՄՆ նախագահը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...