Այն, ինչ ասել եմ, ուժի մեջ է․ Արսեն Թորոսյանը՝ Արա Մինասյան` Սերժի խնամու մասին

- in Առողջություն

Այն, ինչ ասել եմ, ուժի մեջ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի վերաբերյալ իր հայտարարություններին։

Հիշեցնենք՝ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսել էր ԲԿ-ում բացահայտած չարաշահումների մասին, եւ իր խոսքում նշել էր․ «Մենք ստուգում ենք 2016-2017 թթ. եւ 2018-ի մի մասը, պատկերացրեք՝ եթե ավելի հետ գնանք, ապա այդ գումարները արդեն հարյուրավոր միլիոններով արդեն չեն հաշվարկվի…կազմակերպված խմբակային հանցավորություն է, ոչ թե սովորական, ու էդ կազմակերպված հանցավորության բանդայի մի մասը հիմա ցույց է անում, որ բանդայի պարագլուխը չզրկվի իր աթոռից»։

Հիշեցնենք՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, հունիսի 7-ին բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի:

Ավելի վաղ Արա Մինասյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Արսեն Թորոսյանի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության` հրապարակայնորեն ներողություն խնդրելու եւ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջների մասին:

Դատարանը վճռել է բավարարել Արա Մինասյանի հայցը եւ պարտավորեցրել է պատասխանողներ Արսեն Թորոսյանին եւ ՀՀ առողջապահության նախարարությանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում 27.07.2018 թվականին «ուղիղ եթերի» ընթացքում «Տուշոնկեքի» մասին վերնագրված հրապարակային խոսքում արված արտահայտությունները հերքել կրկին ֆեյսբուքյան ուղիղ եթերով՝ բանավոր խոսքի միջոցով: Դատարանի վճռով նախատեսվում է նաեւ Արսեն Թորոսյանից եւ ՀՀ առողջապահության նախարարությունից հօգուտ Արա Մինասյանի բռնագանձել 12.000 (տասներկու հազար) ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Ավել վճարված պետական տուրքի 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամը վերադարձնել Արա Մինասյանին:

Նշենք նաեւ, որ Արա Մինասյանն ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործով դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի:

Մեր ուշադրության կենտրոնում են Հայաստանի բոլոր բուժհաստատությունները, այդ թվում՝ մարզերի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ինչ վերաբերում է մարզերի բուժահաստատությունների աշխատակիցների վերապատրաստումներին՝ Թորոսյանն ասաց, որ վերապատրաստում անցնելու կարգ գոյություն ունի, ըստ որի՝ նրանք պարտավոր են հինգ տարին մեկ անցնել վերապատրաստում․

«Եթե չեն անցնում, ապա բուժհիմնարկը կարող է զրկվել լիցենզիայից։ Հիմա նաեւ գործում է կրեդիտային համակարգ, երբ բժիշկները վերապատրաստվում են եւ կրեդիտներ են ստանում, այդ մասով աշխատանքները միշտ շարունակվում են եւ բոլոր բժիշկները, նաեւ բուժքույրերը պետք է անցնեն վերապատրաստում։ Մենք մեր կողմից շատ հաճախ կազմակերպում ենք վերապատրաստման դասընթացներ, օրինակ ինչ-որ հեռավոր մարզի բժիշկների եւ բուժքույրերի համար՝ մեր միջոցով։ Բայց, ամեն դեպքում, բուժհիմնարկները պարտավոր են դա անել նաեւ իրենք։ Դա արվում է իրենց բժշկական ծառայությունների որակի համար էլ, ոչ թե ինչ-որ բան ստանալու»,- ասաց նախարարը։

Դիտարկմանը, որ վարչական շրջանների պոլիկլինիկաների կողմից տրամադրվող պետական պատվեր ստանալու ուղեգրերը տրամադրվում են տնօրենի ցանկությամբ, երբեմն էլ փոքրիկ կաշառքներով, Թորոսյանը պարզաբանեց, թե ինչ եղանակով է վերահսկվում այդ գործընթացը։ Նախարարն ասաց, որ ուղեգրերը տրամադրվում են պոլիկլինիկաների հանձնաժողովների կողմից․

«Այդ ուղեգրերը տրվում են պոլիկլինիկաների հանձնաժողովների կողմից՝ համապատասխան որոշակի կրիտերիաների։ Եթե լինում են դեպքեր, որ քաղաքացին չի համապատասխանում այդ կրիտերիաներին, բայց տրվում է, նման պարագայում այդ մարդը պարզապես զրկվում է անվճար բուժօգնություն ստանալուց։ Իսկ եթե կան հստակ օրինակներ, կարող եք ասել եւ մենք կուսումնասիրենք տվյալ դեպքը»։

Spread the love