Այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ, եթե պատերազմ եք ուզում՝ կստանաք

- in Կարծիք
Tigran Urikhanyan

Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԲՀԿ֊ի պարբերաբար սայթաքելու պատճառը հենց այն է, որ որոշ լպրծուններ քծնանքով ու գործընկերներին վատաբանելով են միայն կարողանում իրենց տեղը պահպանել։ Խորհուրդ կտամ ոմանց, ովքեր այս ընթացքում, որպես իբր անանուն զրուցակից փորձում են ինձ պախարակել ու նյութեր պատվիրել, լավ մտածել։ Եթե պատերազմ եք ուզում, կարող է հանկարծ ստանաք այն ու այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ։ Սակայն հիշեք, որ ազնիվ մարդկանց կորցնելով, վատություն եք անում առաջին հերթին ձեր ղեկավարին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ արված գրառմամբ, որը փոքր-ինչ անհասկանալի էր, պատգամավորը հայտնել էր, որ եկել է իր լիազորությունները դադարեցնելու ժամանակը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ նկատի ունի: Ենթադրելի է՝ Ուրիխանյանը որոշել է վայր դնել մանդատը: