Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է Սեյրան Օհանյանին

- in Հրապարակ

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր  պատասխանեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։

Անդրադառնալով ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցին՝ Սեյրան Օհանյանը հարցադրում էր արել՝ «Ովքե՞ր են քննելու, բանակում չծառայածնե՞րը»։ Անդրանից Քոչարյանն ի պատասխան ասաց, որ քննիչ հաձնաժողովի անդամները բանակի հետ սերտ կապ ունեն։

«Մեր հանձնաժողովում, բացի Քրիստինե Պողոսյանից, բոլորը ունեցել են և ունեն առնչություն մեր պաշտպանական համակարգի հետ։ Չծառայած մարդ չունենք։ Տիգրան Կարապետյանը, չլինելով ծառայած, պաշտպանական ոլորտի հետ այնպիսի սերտ կապ ունի՝ ռազմարդյունաբերական համալիրի մեջ ներգրավված լինելով, որ ես կուզեի, որպեսզի բոլորը պարոն Կարապետյանի չափ բանակի հետ աշխատանքի ծավալ ունենային։ Շատերն ասում են՝ ավտոմատը ձեռքին առաջնագծում չենք տեսել։ Կներեք, բանակում ծառայելը միայն ավտոմատը ձեռքին ծառայելը չէ»,- ասաց նա։
Քոչարյանը նշեց, որ եթե այս հանձնաժողովի աշխատանքները կասկածի տակ դնողները ժամանակին իրենց պարտականությունները պատշաճ կատարած լինեին, այսօր  նման հանձնաժողով ստեղծելու կարիք չէր լինի։