Ներքին իրավական ընթացակարգերի համաձայն անձնագրային ծառայություններում գործում է մեկ պատուհանի սկզբունքը:

Այս մասին իրազեկում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը:

Սա նշանակում է, որ եթե քաղաքացին մոտեցել է աշխատակցին, վերջինս իրավունք չունի ուղորդելու մեկ այլ աշխատակցի՝ պատճառաբանելով, որ ինքը զբաղվում է միայն հաշվառումներով կամ անձնագրավորմամբ և այլն:

Նշված նորմի խախտումը հիմք է կարգապահական պատասխանատվության վարույթ հարուցելու համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...