Արայիկ Հարությունյանը պարզաբանել է Հայոց լեզվի և գրականության միասնական քննության թեստերի փոփոխության մասին լուրերը

- in Կրթություն

Հայոց լեզվի և գրականության միասնական քննության թեստերում միայն որոշ բովանդակային փոփոխություններ են կատարվել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Անընդհատ խոսվում է, որ թեստերը փոխվել են, երեխաների համար առաջադրանքները փոխվել են, ամենևին այդպես չէ, առաջադրանքները եղել են նույնը, բայց որոշ տոկոսով փոխվել է բուն բովանդակությունը: Օրինակ՝ բեռնատարի փոխարեն գրվել է մարդատար, եթե սրա արդյունքում մեր դիմորդն ունենում է խնդիր, սա վերհանում է անգիրի խնդիրը, որը մենք ունենք: Մեր աշակերտներին սովորեցրել են անգիր, և սրա արդյունքում մենք ունեցել ենք կտրված դիմորդների թվի աճ, բայց, եթե նախորդ տարի դա 16.5% է, այս տարի 19.5% է, սա ցույց է տալի, որ ամբողջ համակարգը հիմնված է եղել անգիրի վրա, և թեստերում փոփոխությունները միտված են եղել նրան, որ մենք իրականում բացահայտենք մտածող և ստեղծագործով աշակերտներին, և լավագույնները կարողանանային անցնել բուհեր»,- ասաց Հարությունյանը:

Հայոց լեզվի և գրականության պետական միասնական քննության արդյունքներով 5370 դիմորդից դրական միավորի շեմը չի հաղթահարել 1045-ը (մասնակիցների 19,5 տոկոսը): Այս տարի միջին միավորը 11.6 է, իսկ 18-20 միավոր հավաքածների թիվը 493 է (մասնակիցների 9, 2 տոկոսը):

2018 թվականին  հայոց լեզվի և գրականության պետական միասնական քննությանը մասնակցել էր 2715 դիմորդ: Միջին միավորը եղել է 12,2, 7,5-ից ցածր միավոր հավաքածների  թիվը  435 էր, իսկ 18-20 միավոր հավաքել էր 386 դիմորդ:

Հայոց լեզվի և գրականության պետական միասնական քննության արդյունքներով 5370 դիմորդից դրական միավորի շեմը չի հաղթահարել 1045-ը (մասնակիցների 19,5 տոկոսը):

«Արմենպրես»ի հաղորդմամբ` այս տարի միջին միավորը 11.6 է, իսկ 18-20 միավոր հավաքածների թիվը 493 է (մասնակիցների 9, 2 տոկոսը):

2018 թվականին  հայոց լեզվի և գրականության պետական միասնական քննությանը մասնակցել էր 2715 դիմորդ: Միջին միավորը եղել է 12,2, 7,5-ից ցածր միավոր հավաքածների  թիվը  435 էր, իսկ 18-20 միավոր հավաքել էր 386 դիմորդ:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն` այս տարի  օտար լեզվի միասնական քննությունն անցկացվելու է հունիսի 14-ին, «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը տեղի է ունենալու հունիսի 18-ին, «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունը նախատեսված է անցկացնել հունիսի 21-ին, «Ռուսաց լեզու» առարկայի միասնական քննությունը տեղի է ունենալու հունիսի 25-ին:

Հունիսի 4-ին անցկացվել է միասնական քննություն «Համաշխարհային պատմություն», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից, իսկ հունիսի 7-ին` «Հայոց լեզու»  և «Հայ գրականություն» առարկաներից: «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությունն անցկացվել է հունիսի 11-ին:

Բոլոր քննությունների արդյունքները պարզ են դառնում քննությունից հինգ օր անց:

Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բարձրագույն կրթության և գիտահետազոտության ոլորտները միավորելու օրենքի նախագիծ է մշակում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց նախարար Արայիկ Հարությունյանը:

«Գիտության ոլորտով մեր ծախսերի 2018թ. բյուջեի կատարողականը կազմել է շուրջ 97% կամ 14.2 մլրդ դրամ: Գիտության ուղղությամբ զարգացումը նախատեսում ենք արդեն այս տարի, որովհետև անհրաժեշտություն կար պարզելու, թե ՀՀ-ն ինչ հնարավորություններ ունի: Մենք ներկայում գույքագրում ենք գիտության ուղղությամբ մեր հետազոտական կենտրոնների և ինստիտուտների հնարավորությունները: Մենք մեր առաջ խնդիր դրեցինք գիտության և հետազոտության ոլորտների միավորումը, և այդ ժամանակվանից մշակվում է «Բարձրագույն կրթության և գիտահետազոտության մասին» ՀՀ օրենքը, որը շուտով կներկայացնենք ձեր դատին»,- ասաց Հարությունյանը:

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը, Շիրակի և Արագածոտնի մարզերը սեպտեմբեր ամսից կանցնեն համընդհանուր ներառական կրթության: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մենք հետզհետե տարբեր մարզերում քայլ առ քայլ անցնում ենք համընդհանուր ներառման: Անցած տարի Արմավիրի մարզում ենք անցումը կատարել: Ներառական կրթությունը մեր քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկն է, և այս տարվա սեպտեմբերին նախատեսվում է, որ Երևանը, Շիրակի և Արագածոտնի մարզերն ամբողջությամբ կանցնեն համընդհանուր ներառման»,- ասաց Հարությունյանը: