Արարատ Միրզոյանը՝ ՌԴ դեսպանի և Գագիկ Ծառուկյանի մասին

- in Ով ով է ...

ՔՊ համագումարի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հետ Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինի հանդիպման մասին հարցին: Նա ասել է, որ չի ողջունում այդ հանդիպումը:

Նա ասել է, որ դեսպանը հանդիպում է քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչների հետ, բայց այստեղ մի հարց կա. այն մեղադրանքները, որոնք ներկայացված են Քոչարյանին, նրան մի փոքր դուրս են դնում մաքուր քաղաքական դաշտից, եւ հենց դրա համար էլ չի ողջունում այդ հանդիպումը: Ես Ռոբերտ Քոչարյանին չեմ տեսնում որպես քաղաքական գործիչ կամ քաղաքական դաշտի ներկայացուցիչ, այլապես կողջուների Ռուսաստանի դեսպանի, կամ այլ երկրի դեսպանի շփումներն իր հետ:
Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանի կամ որեւէ երկրի հետ հարաբերությունները չեն կարող ազդել մարտի 1-ի գործով դատավարության վրա, ավելացնելով, որ թե Ռուսաստանը, թե որեւէ այլ երկիր իրենց թույլ չեն տա միջամտել Հայաստանի ինքնիշխանությանը:

ԱԺ նախագահն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի արարքին, երբ վերջինս պատռել է Հատուկ քննչական ծառայության ծանուցագիրը եւ չի ներկայացել հարցաքննության, կապված Աբովյանում քաղաքապետի ընտրության շեմին ՔՊ ենթաշտաբներից մեկի պետի տան եւ մեքենայի հրկիզման հետ:

Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ Գագիկ Ծառուկյանը, ինչպես եւ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, ստանալով ծանուցագիր, կներկայանա նշված օրը եւ ժամին: Բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են, այդ թվում եւ ես, եւ պարոն Ծառուկյանը:

Ծանուցագիրը պատռելու մասին լրագրողի հարցին Արարատ Միրզոյանն արձագանքել է՝ լավ չի արել, բայց հուսով եմ, որ կվերանայի իր մոտեցումը եւ կգնա:

Նա ասել է նաեւ, որ ծանուցագիրը ուղարկվել է նաեւ Ծառուկյանի աշխատանքի վայր՝ ԱԺ, որը ինքը վերահասցեագրել է Ծառուկյանին: Բարեբախտաբար, դա էլեկտրոնային տարբերակով էր, եւ դա պատռել հնարավոր չէ: